Աստանայում տեղի է ունենում Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումը |factor.am|
12:08 - 14 հոկտեմբերի, 2022

Աստանայում տեղի է ունենում Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումը |factor.am|

factor.am: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ այսօր Աստանայում Հայաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ մեկնարկած հանդիպման ընթացքում ինքը հույս ունի քննարկել երեք երկրների նախագահների 2020 և 2021 թվականների պայմանավորվածությունների կատարման հարցը՝ հասկանալու համար, թե «ինչպես շարժվել առաջ», գրում է ՏԱՍՍ-ը։

Ըստ աղբյուրի՝ ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն իր հերթին նշել է, որ այս տարվա մայիսին եռակողմ ձևաչափով վերջին հանդիպումից ի վեր զգալի թվով շփումներ են տեղի ունեցել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հիմունքներով։

Նա հավելել է, որ օգտակար կլինի խոսել «խաղաղ կարգավորման այլ հարցերի շուրջ, այդ թվում՝ պետական սահմանի սահմանազատման, հաղորդակցությունների բացման», ինչպես նաև մարդասիրական բնույթի հարցերի։

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ հանդիպումը լավ հնարավորություն է համարում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, ինչպես նաև եռյակի նախագահների հայտարարություններին համահունչ ԼՂ հիմնախնդրի լուծումներ գտնելու համար։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել