ԱԺ-ում արտահերթ նիստ կգումարվի․ օրակարգում ԿԸՀ նախագահի և անդամների ընտրության հարցերն են
13:05 - 07 հոկտեմբերի, 2022

ԱԺ-ում արտահերթ նիստ կգումարվի․ օրակարգում ԿԸՀ նախագահի և անդամների ընտրության հարցերն են

Այսօր պատգամավորների նախաձեռնությամբ Ազգային ժողովի արտահերթ նիստ կգումարվի, որի օրակարգում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի, ինչպես նաև ԿԸՀ 6 անդամների ընտրության հարցն է։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ԿԸՀ  նախագահի պաշտոնում առաջադրել է Վահագն Հովակիմյանի թեկնածությունը։ Վերջինս ՔՊ խմբակցության անդամ էր․ նա օրեր առաջ վայր էր դրել պատգամավորական մանդատը, նաև դադարեցրել էր անդամակցությունը ՔՊ կուսակցությանը։

ԿԸՀ անդամների պաշտոնում առաջադրվել են Աննա Գրիգորյանի, Ժիրայր Կարապետյանի, Նունե Հովհաննիսյանի, Սիլվա Մարկոսյանի, Արմեն Սմբատյանի, Արուսյակ Տերչանյանի թեկնածությունները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել