Ժնևում մեկնարկեց Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։
Հանդիպման մասին ավելի վաղ հայտնել էր Հունանյանը՝ նշելով․
«Չնայած Ադրբեջանի սադրանքներին` հայկական կողմը կմասնակցի հանդիպմանը: Այսպիսով, Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունները, թե Հայաստանը փորձում է ձախողել բանակցությունները, անհիմն են: Հայաստանն, ինչպես և նախկինում, կառուցողական է, նպատակ ունի հասնել Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության և նույնն ակնկալում է նաև Ադրբեջանից»,- նշել էր նա:
comment.count (0)