factor.am: Ադրբեջանական կողմը հայկական կողմին է հանձնել հայ զինծառայողների մարմիններ։ Տեղեկությունը հաստատեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
Նշենք, որ այսօր Ադրբեջանի բանտարկյալների և անհայտ կորած քաղաքացիների պետական հանձնաժողովը հայտնել էր, թե հայկական կողմին է փոխանցվել 95 զինծառայողների մարմիններ։
ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը հաստատեց այս թիվը։
«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը նշել է, որ վերադարձված մարմինները ներառված են ՀՀ անվտանգության խորհրդի հայտարարած 207 զոհվածների և անհետ կորածների թվի մեջ:
comment.count (0)