Պետք է հասկանալ՝ ՀԱՊԿ-ից մեր սպասելիքներն արդարանալո՞ւ են, թե՝ ոչ, դեռ չի ստացվել ադեկվատ աջակցություն. Ռուբինյան
 |armtimes.com|
11:23 - 20 սեպտեմբերի, 2022

Պետք է հասկանալ՝ ՀԱՊԿ-ից մեր սպասելիքներն արդարանալո՞ւ են, թե՝ ոչ, դեռ չի ստացվել ադեկվատ աջակցություն. Ռուբինյան |armtimes.com|

armtimes.com: Հայաստանը ՀԱՊԿ-ին դիմել է պայմանագրի չորրորդ կետով և այս պահի դրությամբ ՀԱՊԿ-ից չի ստացվել ադեկվատ աջակցություն:

Այս մասին երեկ՝ սեպտեմբերի 19-ին, Հանրային հեռուստաընկերությանը տրված հարցազրույցում հայտարարել է ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։

«Նախ մենք պետք է հասկանանք, թե ինչպիսին են մեր սպասելիքները ՀԱՊԿ-ից, երբ հարձակում է տեղի ունենում մեր ինքնիշխան տարածքի վրա ու ներխուժում՝ ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահման:

Առաջին հերթին պետք է լինիագրեսիայի ֆիքսում, երկրորդ՝ դատապարտում, երրորդ՝ ագրեսիայի հետևանքների վերացում, չորրորդ՝ պահանջի չվերաբերման դեպքում կոնկրետ գործողություն:

Ցավոք, մենք չենք կարող արձանագրել, որ մեր ակնկալիքներն այս պահի դրությամբ արդարացված են: Պետք է հասկանալ՝ դրանք արդարանալու՞ են, թե՝ ոչ,  ըստ դրա՝ անել հետևություններ: Մենք ունենք օրինակ, երբ իրավիճակի ֆիքսումը և արձանգանքը տեղի ունեցավ մի քանի ժամվա ընթացքում, Ղազախստանում տարվա սկզբին տեղի ունեցած իրադարձությունների մասին է խոսքը»,- ասաց Ռուբինյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել