«Անընդունելի են Նենսի Փելոսիի արած հայտարարությունները, որոնք անհամատեղելի են պատմական և ընթացիկ փաստերի հետ»․ Թուրքիայի փոխնախագահ
17:23 - 19 սեպտեմբերի, 2022

«Անընդունելի են Նենսի Փելոսիի արած հայտարարությունները, որոնք անհամատեղելի են պատմական և ընթացիկ փաստերի հետ»․ Թուրքիայի փոխնախագահ

Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը անդրադարձել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի՝ Հայաստան այցին, ինչպես նաև վերջինիս հայտարարություններին։

Օքթայը գրել է․ «Բացարձակ անընդունելի են ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի՝ Հայաստան այցի ժամանակ արած հայտարարությունները, որոնք անհամատեղելի են պատմական և ընթացիկ փաստերի հետ, առհասարակ հեռու են բարի կամքից, արտացոլում են կողմնակալ տեսակետ և սաբոտաի են ենթարկում դիվանագիտական ջանքերը»։

Փոխնախագահը նաև ընդգծել է, որ «Սպիտակ տան վարչակազմը պետք է հստակեցնի, թե արդյոք Ղարաբաղի հարցում Փելոսիի և մի քանի լոբբիստական քաղաքական գործիչների փաստարկները, որոնք ակնհայտորեն «աչքով են անում հայկական սփյուռքի ձայներին», արտացոլում են ԱՄՆ պաշտոնական տեսակետը»։

«Այն ժամանակ, երբ տարածաշրջանում խիստ անհրաժեշտ են տևական խաղաղությունը և կայունությունը, ես միջազգային բոլոր դերակատարներին արդար, խոհեմ և, առաջին հերթին, պատասխանատու գործելու կոչ եմ անում»,- նշել է թուրք պաշտոնյան՝ իր գրառումը եզրափակելով աջակցություն հայտնելով Ադրբեջանին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել