ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին ներկայացվել է սահմանային իրադրությունը․ ՊՆ
22:05 - 16 սեպտեմբերի, 2022

ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին ներկայացվել է սահմանային իրադրությունը․ ՊՆ

Սեպտեմբերի 16-ին Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներն այցելել են ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տուժած շրջաններ:

Այս մասն հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Ջերմուկ քաղաքում ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը դիվանագետներին ներկայացրել է սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը, հրետակոծության և հրթիռակոծության հետևանքով Ջերմուկի քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված վնասներն ու տեղեկություններ հայտնել օպերատիվ իրավիճակի վերաբերյալ:

Գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը պատասխանել է օտարերկրյա դիվանագետների հարցերին, ինչպես նաև անդրադարձել ադրբեջանցի զինծառայողների կողմից մարտական դիրքերում զոհված հայ զինծառայողների նկատմամբ իրականացված խոշտանգումներին, դրանք համարելով մարդասիրական միջազգային իրավունքի կոպիտ խախտումներ։

Հիշեցնենք՝ Ասրյանն ասել էր, որ Ջերմուկի ուղղությամբ հակառակորդը  մխրճվել Հայաստանի ինքնիշխան տարածք։ Մխրճման խորությունը 8-10 կմ է, իսկ միայն մի կետում հակառակորդի մեկ խումբ գտնվում է Ջերմուկի մատույցներից 4,5 կմ հեռավորության վրա։ Նրա խոսքով՝ հայկական զինված ուժերը չի թույլատրի այդ խմբի կենսունակությունը, չեն կարողանա նրանց ապահովել անհրաժեշտ սննդով, ջրով, եւ խումբը ստիպված հետ կքաշվի՝ միանալով իր հիմնական ստորաբաժանումներին։ Ըստ ԳՇ պետի՝ այսօր այդպիսի մի խումբ՝ 50-60 հոգանոց, հետ է քաշվել դեպի պետական սահման։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել