Հայտնում եմ, որ ԱԻՆ ծառայակցի հետ ամեն ինչ կարգին է․ ԱԻՆ խոսնակ
22:05 - 15 սեպտեմբերի, 2022

Հայտնում եմ, որ ԱԻՆ ծառայակցի հետ ամեն ինչ կարգին է․ ԱԻՆ խոսնակ

ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հայտնում եմ, որ ԱԻՆ ծառայակցի հետ ամեն ինչ կարգին է, արդեն գտնվում է իր մյուս գործընկերների մոտ` իր առջև դրված խնդիրը կատարած»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Կոստանյանը հայտնել էր, որ ԱԻՆ փրկարար ծառայողները խմբով գնացել են Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի տարածք դիեր վերադարձնելու, խմբի մի մասը վերադարձել է, իսկ փրկարար ծառայողներից մեկի հետ չէր հաջողվում  կապի դուրս գալ։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել