Որեւէ խնդիր չեմ տեսնում գործը ԱԱԾ-ից ՀՔԾ տեղափոխելու հարցում. Արթուր Վանեցյան |armtimes.com|
10:38 - 26 ապրիլի, 2019

Որեւէ խնդիր չեմ տեսնում գործը ԱԱԾ-ից ՀՔԾ տեղափոխելու հարցում. Արթուր Վանեցյան |armtimes.com|

armtimes.com։ Դուք տեսաք իմ եւ պարոն Փաշինյանի հարաբերությունները: Այս մասին այսօր՝ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով հարցին, թե գրել են, որ իր եւ վարչապետի հարաբերությունները վատ են:
Անդրադառնալով դարձյալ Դավիթ Սանասարյանի գործին, լրագրողները ԱԱԾ տնօրենից հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ ՀՔԾ-ն չի զբաղվում այդ գործով, Վանեցյանը պատասխանեց.

«Որովհետեւ, երբ քրեական գործը ի սկզբանե հարուցվել էր, ոչ թե հարուցվել էր, Սանասարյանին էր մեղադրանք առաջադրվել, այլ քրեական գործը հարուցվել է «Զորաշեն» ՍՊԸ-ի կողմից իրականացված անօրինականությունների վերաբերյալ տեղեկություններ ստանալու հիման վրա: Այդ ժամանակ ՀՔԾ-ի սուբյեկտ չէր հանդիսանում այդ քրեական գործով անցնող անձը: Այդ իսկ պատճառով քրեական գործը գտնվում է ԱԱԾ քննչական դեպարտամենտի վարույթում: Վարույթն ամբողջությամբ իրականացնում է նախաքննություն:

Ես տեղյակ եմ, որ պարոն Սանասարյանի փաստաբանները դիմել են գլխավոր դատախազին՝ խնդրելով տեղափոխել վարույթը ՀՔԾ եւ անկեղծ ասած, որեւէ խնդիր չեմ տեսնում այդ տեղափոխման հետ կապված: Որովհետեւ ես 1 վայրկյան կասկած չունեմ, որ մեր քննիչներն աշխատում են օրենքի շրջանակներում եւ եթե կան նման կասկածներ եւ գլխավոր դատախազին միջնորդություն է ներկայացվել՝ փոխելու վարույթը, ես որեւէ խնդիր չեմ տեսնում»:

Լրագրողի դիտարկմանը, թե կարծիք կա, որ եթե պարզվի Սանասարյանն անմեղ է, ապա ԱԱԾ տնօրենը պետք է հրաժարական տա, Վանեցյանն արձագանքեց. «Ժամանակը կգա՝ ամեն ինչի մասին կխոսենք»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել