Փաշինյանը պատասխանեց հարցին, թե ինչ է արել 44-օրյա պատերազմի հաղթանակի համար
18:17 - 14 սեպտեմբերի, 2022

Փաշինյանը պատասխանեց հարցին, թե ինչ է արել 44-օրյա պատերազմի հաղթանակի համար

2018-ից՝ վարչապետի պաշտոնը ստանձնելով առաջնորդվել եմ ամեն ինչ բանակի համար սկզբունքով։ Պատասխանատում եմ հայտարարում, որ չի եղել մի դեպք, երբ բանակը որևէ հարց բարձրացնի, և ես այդ խնդիրը չլուծեմ առնվազն ֆինանսական մասով։ Այս մասին ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Քրիստինե Պողոսյանի հարցին, թե ինչ է արել վարչապետը 44-օրյա պատերազմի հաղթանակի համար։

«Էդքան քննադատված ՍՈՒ-30-ների դեպքը դրա ամենավառ օրինակն է։ Վարչապետը և ՊՆ ղեկավարը նույնիսկ ԳՇ պետը, որը հրետանավոր է կամ սակրավոր է կամ հետևակի մասնագետ է, պարտավոր չէ փորձագետ լինել, թե որ օդանավը․․․ Կան ռազմաօդային ուժեր, որոնք գնահատում են իրենց կարիքները։
ԶՈՒ-ն ինձ ներկայացրել է սպառազինության և տեխնիկայի պլան առաջիկա 10 տարվա համար, եթե չեմ սխալվում, որի ընդհանուր արժեքը եղել է 12 մլրդ դոլար։ Ես ասել եմ՝ ոչ մի խնդիր չկա, կանենք, ու բոլորը զարմացել են։ 

Հիմա մարդիկ կան նոյեմբերի 9-ից հետո հոխորտում են՝ բերանները բացած, իսկ պատերազմի մեկնարկին իրենց միտքը եղել է՝ ոնց ճողոպրեն։ Էսօրվա քրգործերով հիմնավորվում է, որ դա ոչ միայն իմ քաղաքական գնահատականն է»,- ասաց Փաշինյանը։

Փաշինյանի խոսքով՝ առաջին անգամ պատերազմը մեկնարկելիս է իմացել, որ բանակում կա սաղավարտի և զրահաբաճկոնի խնդիր։

«Ինձ զեկուցվել է, որ պետք է բանակի համար, բանակը դա ստացել է։ Հիմա քրգործերով ոմանք դատվում են, որովհետև պարզվում է՝ իմ տված 10 միլիոնը տարել են, իրենց գարաժում եղած սնարյադները մտցրել են ՊՆ պահեստ և այդպես շարունակ»,- նշեց Փաշինյանը։

Պատասխանելով հարցին, թե ինչու չեն աշխատում ՀՀ գնած ինքնաթիռները հիմա, վարչապետն ասաց, որ ամեն ինչ չէ, որ էս պահին կիրառվում է, որովհետև ամեն զենք ունի իր տեխնիկական պարամետրը, ինչպես նաև արդյունավետության հարց կա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել