Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում կներկայացնի իրավիճակը սահմանին
10:17 - 13 սեպտեմբերի, 2022

Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում կներկայացնի իրավիճակը սահմանին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնեց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամը 11։00-ին կգա Ազգային ժողով՝ ներկայացնելու իրավիճակը այդ պահի դրությամբ։

Սիմոնյանը նաև նշեց, որ զոհեր և վիրավորներ կան։ Խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգեց զոերի հիշատակը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ:

ՀՀ ՊՆ փոխանցմամբ հակառակորդը Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով կիրառում է հրետանային միջոցներ, ականանետներ, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ՝ թիրախավորելով թե ռազմական, թե էլ քաղաքացիական ենթակառուցվածքները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել