Արցախի պաշտպանության բանակը հերքել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած տեղեկությունը, թե Պաշտպանության բանակի ստորաբաժանումները գնդակոծել են Արցախի հյուսիս֊արևմտյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերը: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի ՊԲ-ն:
«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 11֊ին գնդակոծության են ենթարկել Արցախի Հանրապետության հյուսիս֊արևմտյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերը, իրականությանը չի համապատասխանում»,- ասված է հաղորդագրության մեջ։
comment.count (0)