hetq.am: Էստոնիան, Լատվիան և Լիտվան հասել են սկզբունքային պայմանավորվածության Ռուսաստանի և Բելառուսի տարածքներից շենգենյան վիզայով ռուսաստանցիների մուտքի սահմանափակումների շուրջ։ Այդ մասին Deutsche Welle-ի փոխանցմամբ հայտնել է Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկեվիչսը։
Նա նշել է, որ արգելքի մասին պաշտոնապես կհայտարարվի առաջիկա օրերին։ Ռինկեվիչսի խոսքով՝ բացառություն կարվի բեռնատարների վարորդների, դիվանագետների և այն ռուսաստանցիների համար, որոնք այդ երկրներ են մեկնում ընտանեկան և մարդասիրական նպատակներով։ «Որոշումները կկայացվեն ազգային կառավարությունների կողմից՝ ազգային ընթացակարգերին համապատասխան և ուժի մեջ կմտնեն միաժամանակ»,- գրել է Ռինկեվիչսը։
Նախօրեին Եվրոպական հանձնաժողովը հրապարակել էր Ռուսաստանի հետ վիզայի տրամադրման հեշտացված կարգի մասին համաձայնագրի գործողության ամբողջական դադարեցման առաջարկի տեքստը։ Նոր ռեժիմը կարող է սկսել գործել արդեն սեպտեմբերի 12-ից։
comment.count (0)