Առնվազն 65 մարդ է զոհվել Չինաստանի հարավ-արևմուտքում տեղի ունեցած 6,6 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով
11:00 - 06 սեպտեմբերի, 2022

Առնվազն 65 մարդ է զոհվել Չինաստանի հարավ-արևմուտքում տեղի ունեցած 6,6 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով

Առնվազն 65 մարդ է զոհվել Չինաստանի հարավ-արևմուտքում տեղի ունեցած 6,6 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով։ Այս մասին, ինչպես փոխանցում է BBC-ն, հայտնում են երկրի պետական ​​լրատվամիջոցները:

Երկրաշարժը տեղի է ունեցել երկուշաբթի տեղական ժամանակով ժամը 13:00-ին (Գրինվիչի ժամանակով 05:00) Սիչուան նահանգում 10 կմ (6 մղոն) խորության վրա:

Տեղական լրատվամիջոցները հաղորդում են, որ երկրաշարժի հետևանքով խզվել են հեռահաղորդակցության գծերը, և առաջացել են լեռների սողանքներ, որոնք «լուրջ վնասներ» են պատճառել:

Պետական CCTV հեռուստաընկերությունը հայտնել է, որ Յաան քաղաքում մահացել է 17 մարդ, իսկ հարևան Գանզի պրեֆեկտուրայում՝ 29:

«Եվս 16 մարդ անհետ կորել է, 50-ը՝ վիրավորվել»,- երկուշաբթի ուշ երեկոյան հայտնել է CCTV հեռուստաալիքը։

Լուսանկարը՝ Getty Images


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել