Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր զոհվել է առնվազն 382 երեխա
 |hetq.am|
20:48 - 04 սեպտեմբերի, 2022

Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր զոհվել է առնվազն 382 երեխա |hetq.am|

hetq.am: Ուկրաինայի գլխավոր դատախազի գրասենյակը հայտնել է, որ փետրվարի 24-ից ի վեր պատերազմական գործողությունների հետևանքով զոհվել է առնվազն 382 երեխա, վիրավորվել ևս 740-ը։ Տեղեկատվությունը հրապարակվել է ուկրաինական գերատեսչության տելեգրամյան ալիքում։ 

Դատախազության տվյալներով՝ ամենամեծ թվով երեխաները տուժել են Դոնեցկի (388), Խարկովի (204) և Կիևի (116) մարզերում։ Հաղորդագրության մեջ նշվում է նաև Նիկոլաևի (71), Չեռնիգովի (68), Լուգանսկի (61), Խերսոնի (55) և Զապորոժյեի (46) մարզերում տուժած երեխաների մասին։ 

ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով բարձր հանձնակատարի հայտարարության մեջ, որը հրապարակվել է օգոստոսի 22-ին, նշվում է, որ Ուկրաինայում պատերազմի ողջ ընթացքում զոհվել է 362 երեխա՝ 149 աղջիկ և 175 տղա, ինչպես նաև 38 երեխա, որոնց սեռն անհայտ է։ 

Ընդհանուր առմամբ, ըստ Ուկրաինայի գլխավոր դատախազի գրասենյակի, քաղաքացիական բնակչության շրջանում հայտնի է 5587 զոհի և 7890 վիրավորի մասին։ Գլխավոր դատախազի գրասենյակը նաև նշում է, որ տվյալները կարող է ավելի մեծ լինել, քանի որ ակտիվ մարտական գործողությունների վայրերից ստացվող տեղեկատվությունը հաճախ ուշանում է, ինչպես նաև դրանք երբեմն ստուգման կարիք են ունենում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել