Բրյուսելում քննարկումը հեշտ չի եղել, հնարավոր լուծումներն ակնհայտ չեն․ Նիկոլ Փաշինյան
 |civilnet.am|
12:24 - 01 սեպտեմբերի, 2022

Բրյուսելում քննարկումը հեշտ չի եղել, հնարավոր լուծումներն ակնհայտ չեն․ Նիկոլ Փաշինյան |civilnet.am|

civilnet.am: Օգոստոսի 31-ին Բրյուսելում տեղի ունեցած քննարկումը հեշտ չի եղել, բայց պետք է հետևողականորեն աշխատենք խաղաղության օրակարգը կյանքի կոչելու ուղղությամբ։ Այս մասին կառավարության այսօրվա՝ սեպտեմբերի 1-ի նիստին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հասկանալի է, որ քննարկումը ծավալուն է եղել, հեշտ չէ, բայց ես ուզում եմ արձանագրել, որ մեր նպատակադրումները շարունակում են մնալ և պետք է շարունակեն մնալ այնպիսին, ինչի մասին ես հայտարարել եմ իմ հրապարակային ելույթներում։ ՀՀ կառավարությունը որդեգրել է խաղաղության օրակարգը և այստեղ էլ մեզ վճռականություն է անհրաժեշտ այդ օրակարգը կյանքի կոչելու համար։ Մենք պետք է բոլորս հասկանանք, որ դա հեշտ չէ, պարզ չէ և հնարավոր լուծումներն էլ ակնհայտ չեն, մենք պետք է շարունակենք հետևողական աշխատել»,- ասել է նա։

Փաշինյանի կարծիքով՝ անհրաժեշտ է օր առաջ տարածաշրջանում հաստատել տևական և համապարփակ խաղաղություն․ «մենք պետք է ավելի ու ավելի շատ կենտրոնանք այս խնդրի լուծման վրա»։

«Հանդիպումից չկան այլ մանրամասներ հաղորդելու համար, որովհետև այն ինչը պայմանավորվել ենք, համառոտ ներկայացված է։ Հետագայում եթե կլինեն մանրամասներ, առաջարկներ կամ թեմաներ, որոնք այնքան հասունացած կլինեն, որ անհրաժեշտ լինի քննարկել կառավարությունում, հանրության, քաղաքական ուժերի հետ, մենք դա անպայման կանենք»,- նշել է վարչապետը։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել