Արցախի ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանը կալանավորվել է
10:31 - 01 սեպտեմբերի, 2022

Արցախի ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանը կալանավորվել է

Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի նախագահի գլխավոր խորհրդական Միքայել Արզումանյանը կալանավորվել է․ հայտնում է նրա փաստաբան Երեմ Սարգսյանը։

Հիշեցնենք, որ Արզումանյանի ձերբակալման ժամկետը լրացել էր եւ նա երեկ ազատ էր արձակվել։

Ավելի վաղ ՔԿ-ից հայտնել էին՝ պարզվել է, որ կոչումով գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանը՝ 2020 թ. հոկտեմբերի 30-ից մինչև նոյեմբերի 9-ը, Շուշի քաղաքի և հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում անփույթ վերաբերմունք է դրսևորել իր ծառայողական պարտականությունների նկատմամբ՝ չկատարելով և ոչ պատշաճ կատարելով դրանք, այդպիսի  գործողություններն անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ. հակառակորդի զինված ուժերն ամբողջությամբ իրենց վերահսկողության տակ են վերցրել Շուշի քաղաքը և մատույցները, յուրային ստորաբաժանումները կրել են զոհեր և վիրավորներ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել