Կալանավորվել է Խաչատուր Քոքոբելյանի հոր առևանգման մեջ մեղադրվող Սուրեն Մանուկյանը
21:57 - 14 օգոստոսի, 2022

Կալանավորվել է Խաչատուր Քոքոբելյանի հոր առևանգման մեջ մեղադրվող Սուրեն Մանուկյանը

Խաչատուր Քոքոբելյանի հոր առևանգման մեջ մեղադրվող Սուրեն Մանուկյանը կալանավորվեց: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Մանուկյանի փաստաբան Սերգեյ Ոսկանյանը:

«Չնայած ենթադրյալ կատարված դեպքին առնչությունը հերքող և մասնակցությունը բացառող, պաշտպանական կողմից ներկայացված բազմաթիվ բազմաթիվ փաստերի՝ դատարանը որոշեց կալանավորել Սուրեն Մանուկյանին։

Կալանավորման որոշման հետ միանշանակ համաձայն չենք, այն համարում ենք անօրինական և անհիմն, հետևաբար այն ստանալուց հետո սահմանված ժամկետում կբողոքարկվի վերաքննիչ քրեական դատարան»,- գրել է նա։

Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել երեկ երեկոյան ՔՕ 191-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, այն է` անձի առևանգումը խմբակային ձևով: Նա իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, այն համարում է «հերթական քաղաքական շոուն»:

Հիշեցնենք, որ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանն հայտարարել է, որ իր հոր առևանգման գործի շրջանակներում ձերբակալվել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանը և ևս երկու հոգի։ Ոստիկանությունն էլ հայտնել էր, որ նախկին պատգամավորի հորը առևանգել են և գումար են պահաջել:

Ըստ Ոստիկանության հաղորդագրության՝ հանցագործությունը կազմակերպել և կատարել են Իջևանի բնակիչներ 37-ամյա Սուրեն Մ․-ն և 25-ամյա Արմեն Ք․-ն։ Նրանք ոստիկանության ծառայողների կողմից օգոստոսի 11-ին հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել են նախաքննական մարմնին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել