Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանն ազատ կարձակվի
18:42 - 29 հուլիսի, 2022

Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանն ազատ կարձակվի

Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանն ազատ կարձակվի: Այս մասին տեղեկացրել է նրա փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

Վերջինս իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Մեր փաստաբանական թիմի 8-ամսյա ծանրագույն պայքարը սկսեց տալ դրական արդյունքներ. Արշակ Հակոբյանը գրավով ազատ կարձակվի (դատավոր Դ.Արղամանյան)»։

 

Հիշեցնենք՝ Արշակ Հակոբյանը կալանավորվել է 2021-ի նոյեմբերի 30-ին, նրան մեղադրանք է առաջադրվել հայտարարագրման ենթակա առանձնապես խոշոր չափերով գույքը թաքցնելու և փողերի լվացման համար։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել