Վլադիմիր Գասպարյանը դատական նիստի ընթացքում հրաժարվեց ցուցմունք տալ |aravot.am|
12:41 - 01 փետրվարի, 2024

Վլադիմիր Գասպարյանը դատական նիստի ընթացքում հրաժարվեց ցուցմունք տալ |aravot.am|

aravot.am: Հակակոռուպցիոն քրեական դատարանում, դատավոր Վարդգես Սարգսյանի նախագահությամբ, նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, Լեւոն Երանոսյանի, Գուրգեն Գրիգորյանի եւ Վարդան Թունյանի քրեական գործով դատական նիստի ընթացքում  Վլադիմիր Գասպարյանը հրաժարվեց ցուցմունք տալ։

Նրա պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը պատճառաբանեց․ «Վլադիմիր Գասպարյանի՝ ցուցմունք տալուց հրաժարվելը պայմանավորված է ոչ այն հանգամանքով, որ նա ասելիք չունի, կամ ասելիքը ամոթ է պարունակում, այլ պարզապես մենք գործ ունենք գեներալ գնդապետի հետ, որը ծառայողական գաղտնիքի պահպանման անհրաժեշտությունը գիտակցում է ամենալավը և ունենք անձ, ում մեղադրանքում գրված են նաև իր ընտանիքի անդամների անունները և, բնական է, տեսախցիկների առաջ նման մեկնաբանություններ կատարելը տեղին չէ, նաև ցուցմունքներ տալը»։

Վլադիմիր Գասպարյանը, այնուամենայնիվ, որոշ հարցերի պատասխանեց։ Մեղադրող դատախազի փաստմանը՝ հրապարակվեց Արմեն Գևորգյանի ցուցմունքը, որտեղ նա նշել է, որ «Արևիկ» մանկապատանեկան միջոցառումների ընթացքից սկսած հանդիսացել է Ձեր դստեր պրոդյուսերը և հարցին՝ այս մասին ի՞նչ կասեք, Վլադիմիր Գասպարյանը պատասխանեց․ «Պրոդյուսեր հասկացությունը ընդհանրապես չեմ հասկանում։ Իմ էրեխուն էլ պետք չէր գովազդել, պրոդյուսերներ պետք չէին։ Ինձնից ուժեղ պրոդյուսեր չկա իմ երեխայի համար։ Եթե ինձ պետք լիներ պրոդյուսեր, ինչ ուզենայի, ինչ ասեի, ում ասեի անելու էին։ Կներեք։ Պետք չէր Գևորգյան կամ Սասունյան։ Աբսուրդ է։ Իմ էրեխեն երգչուհի չի։ Մենակ փոքր ժամանակ երգել է, որ երգչուհի լիներ, այսօր էլ կերգեր, այլ ոչ թե կսովորեր համալսարանում։ Այն էլ քաղաքագիտություն»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել