Լեւոն Տեր Պետրոսյանի տանը ռումբ չի հայտնաբերվել. ԱԻՆ
09:20 - 18 հուլիսի, 2022

Լեւոն Տեր Պետրոսյանի տանը ռումբ չի հայտնաբերվել. ԱԻՆ

ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր Պետրոսյանի տանը վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել: Այս մասին հայտնմում են ՀՀ ԱԻՆ-ից:

Հուլիսի 17-ին, ժամը 20:52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղու տներից մեկում ռումբ է տեղադրված: 

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական խումբը և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը:

Տեղազննման արդյունքում ոչինչ չի հայտնաբերվել:

Ավելի վաղ ահազանգ էր ստացվել, որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի տանը ռումբ կա տեղադրված:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել