Ռազմական գործողությունները կդադարեն, եթե Կիևն ազգայնականներին հրահանգի վայր դնել զենքը․ Պեսկով
15:20 - 28 հունիսի, 2022

Ռազմական գործողությունները կդադարեն, եթե Կիևն ազգայնականներին հրահանգի վայր դնել զենքը․ Պեսկով

Ուկրաինայում ռազմական գործողությունները կարող են դադարել «մինչև օրվա վերջ», եթե Կիևն ազգայնականներին հրահանգի վայր դնել զենքը, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այսօր լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ուկրաինական կողմը կարող է ամեն ինչ դադարեցնել մինչև օրվա վերջ, պետք է ազգայնական ստորաբաժանումներին հրահագել վայր դնել զենքը, ուկրաինացի զինվորականներին հրահանգել վայր դնել զենքը, և պետք է կատարել ՌԴ պայմանները։ Եվ ամեն ինչ կարող է ավարտվել մինչև օրվա վերջ», - մեկնաբանել է Պեսկովն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու այն հայտարարությունը, որ ինքը կցանկանար դադարեցնել ռազմական գործողությունները մինչև ցրտերի սկսվելը։

«Մնացածն արդեն ուկրաինական պետության ղեկավարի մտորումներն են», - հավելել է Պեսկովը։

Միաժամանակ, նա բացասական է պատասխանել այն հարցին, թե արդյոք ռուսական կողմն Ուկրաինայում «հատուկ ռազմական գործողության» ավարտի մոտավոր ժամկետներ ունի։

«Ոչ», - ասել է Պեսկովը։

 

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել