Եվրահանձնաժողովը սատարել է Ուկրաինային ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակի տրամադրումը
15:59 - 17 հունիսի, 2022

Եվրահանձնաժողովը սատարել է Ուկրաինային ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակի տրամադրումը

Եվրամիության գործադիր մարմինը՝ Եվրահանձնաժողովը, սատարել է Ուկրաինային անդամակցության թեկնածուի կարգավիճակի շնորհումը, գրում է AP-ն։

Սա առաջին քայլն է անդամակցության երկար ճանապարհին։ Հանձնաժողովի այս հորդորը Եվրամիության 27 երկրների առաջնորդները կքննարկեն հաջորդ շաբաթ Բրյուսելում։ Անդամակցության շուրջ բանակցությունների մեկնարկի համար պահանջվում է ԵՄ բոլոր անդամ պետությունների համաձայնությունը։

«Ուկրաինան հստակ ցույց է տվել եվրոպական արժեքներին և չափանիշներին համապատասխանելու ձգտումն ու վճռականությունը», - Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի խոսքերն է մեջբերում Reuters-ը։

Ուկրաինան ԵՄ անդամակցության հայտ էր ներկայացրել այն բանից չորս օր անց, երբ ռուսական զորքերը հատել էին նրա սահմանը փետրվարին։ Չորս օր անց հայտ էին ներկայացրել նաև Մոլդովան ու Վրաստանը։

Եվրահաձնաժողովը հորդորել է թեկնածուի կարգավիճակ տրամադրել նաև Մոլդովային, իսկ Վրաստանին մերժել է՝ նշելով, որ նա մի շարք պահանջներ պետք է կատարի։ Բարձրաստիճան դիվանագետների մեկի խոսքով՝ պատճառը Վրաստանում բարեփոխումների անցկացման ձախողումն է։

 

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել