Ուկրաինական հացահատիկի վերաբերյալ համաձայնագրեր չկան․ Պեսկով
17:07 - 09 հունիսի, 2022

Ուկրաինական հացահատիկի վերաբերյալ համաձայնագրեր չկան․ Պեսկով

Թուրքիային և մերձավորարևելյան երկրներին ուկրաինական հացահատիկի վաճառքի վերաբերյալ ոչ մի համաձայնություն դեռ ձեռք չի բերվել, ՌԲԿ-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ոչ, դեռևս ոչ մի հստակ համաձայնագիր չկա։ Աշխատանքը շարունակվում է», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ լրագրողներին մեկնաբանելով այն լուրը, թե Մելիտոպոլից Ղրիմ է ուղարկվել ուկրաինական հացահատիկով բեռնված առաջին գնացքը՝ Թուրքիային կամ Մերձավոր Արևելքի երկրներին հացահատիկի վաճառքի համար։

Պեսկովը նշել է, որ չի կարող հաստատել լուրը, քանի որ նման տեղեկություններ չունի։

Այն մասին, որ ցորենով բեռնված առաջին գնացքը Զապորոժիեի՝ ռուսական վերահսկողության տակ հայտնված հատվածից մեկնել է Ղրիմ, հունիսի 7-ին հայտարարել է շրջանի, այսպես կոչված, ռազմաքաղաքացիական վարչակազմի ղեկավար Եվգենի Բալիցկին։ Նրա խոսքով՝ հացահատիկով բեռնված 11 վագոն է ուղարկվել, մոտակա ժամանակներս կարող են ուղարկվել «հարյուրավոր և հազարավոր» վագոններ։


Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել