«Մենք օրական մինչև 100 զոհ ենք տալիս»․ Ուկրաինայի պաշտպանության նախարարը՝ Դոնբասի մարտերի մասին
15:27 - 09 հունիսի, 2022

«Մենք օրական մինչև 100 զոհ ենք տալիս»․ Ուկրաինայի պաշտպանության նախարարը՝ Դոնբասի մարտերի մասին

Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը հայտնել է Դոնբասի ռազմական գործողությունների գոտում Ուկրաինայի զինված ուժերի կորուսների մասին, գրում է Meduza-ն։

«Իրավիճակը ճակատում ծանր է։ Օրական զոհվում է մինչև 100 մարտիկ, մինչև 500-ը վիրավորվում է», - Ֆեյսբուքում գրել է Ռեզնիկովը։

Նրա խոսքով՝ ռուսական բանակը «բախվում է հզոր դիմադրության, հսկայական կորուստներ է կրում, սակայն դեռևս ուժ ունի՝ ճակատի առանձին հատվածներում առաջ շարժվելու համար»։

Կորուստների մասին Ռեզնիկովի հայտնած տվյալները համընկնում են այն գնահատականի հետ, որն ավելի վաղ տվել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Նա հունիսի 1-ին ասել էր, որ Դոնբասի մարտերում օրական զոհվում է 60-100 ուկրաինացի զինվորական, շուրջ 500-ը վիրավորվում է։

Արևմտյան աղբյուրներն ավելի վաղ հայտնել էին, որ Դոնբասի համար մարտերում ռուսական զորքերը հրետանու զգալի առավելություն ունեն։


Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել