Բեռլինում անհայտ տղամարդը Շարլոտենբուրգ թաղամասում վրաերթի է ենթարկել անցորդներին |azatutyun.am|
15:29 - 08 հունիսի, 2022

Բեռլինում անհայտ տղամարդը Շարլոտենբուրգ թաղամասում վրաերթի է ենթարկել անցորդներին |azatutyun.am|

azatutyun.am: Մեկ զոհ, շուրջ մեկ տասնյակ վիրավորներ՝ քիչ առաջ Բեռլինում տեղի ունեցած միջադեպի հետևանքով։

DPA գործակալության փոխանցմամբ՝ անհայտ տղամարդը Շարլոտենբուրգ թաղամասում վրաերթի է ենթարկել անցորդներին։

Ոստիկանությունն առայժմ չի հստակեցնում՝ արդյոք տեղի ունեցածը դժբախտ պատահա՞ր էր, թե՞ ահաբեկչական հարձակում։ Հայտնի է միայն, որ անցորդներին հաջողվել է վնասազերծել վարորդին և հանձնել նրան իրավապահներին։

Գերմանական ոստիկանությունը ձերբակալվածի մասին առայժմ որևէ տեղեկատվություն չի հաղորդում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել