ՀՀ քաղաքացիների 67%-ը կարծում է, որ Խորհրդային Միության փլուզումը Հայաստանի համար բացասական էր․ սոցհարցում
17:19 - 07 հունիսի, 2022

ՀՀ քաղաքացիների 67%-ը կարծում է, որ Խորհրդային Միության փլուզումը Հայաստանի համար բացասական էր․ սոցհարցում

Հայաստանի քաղաքացիների 67%-ը կարծում է, որ Խորհրդային Միության փլուզումը Հայաստանի համար բացասական էր, 22%-ի դիտարկմամբ՝ դրական էր։   Այս մասին են վկայում Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի իրականացրած «Կովկասյան բարոմետր 2021-2022»  սոցհարցման տվյալները։ 

Քաղաքացիների 56%-ը ասել է, որ Խորհրդային Միության փլուզումից հետո ապրում է ավելի վատ, 22%-ը՝ ավելի լավ, իսկ 21%-ի դիտարկմամբ՝ ինքն ապրում է նույն կերպ։

Հարցվածների 80%-ը Խորհրդային Միության փլուզում դրական է համարում Հայաստանի անկախանալու համատեքստում։ 3%-ը կարծում է, որ մշակույթը հնարավորություն ունի զարգանալու, 3%-ի  կարծիքով՝ ԽՍՀՄ փլուզումը Հայաստանի համար դրական է մարդու իրավունքների պաշտպանվածության տեսանկյունից։ 

Խորհրդային Միության փլուզումը հարցվածների 52%-ի համար բացասական է մարդկանց սոցիալական կյանքի վատթարացման համատեքստում, 16%-ի համար՝ աշխատատեղերի սակավացման առումով։ 10%-ը Հայաստանի համար բացասական է համարում ԽՍՀՄ փլուզումը Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի մեկնարկման տեսանկյունից, իսկ 5%-ը կարծում է, որ հարուստների և աղքատների միջև տարբերությունը խորացել է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել