ՀՀ քաղաքացիների 76%-ի սպասելիքները 2018-ի հեղափոխությունից ընդհանրապես չեն արդարացել կամ քիչ են արդարացել
15:33 - 07 հունիսի, 2022

ՀՀ քաղաքացիների 76%-ի սպասելիքները 2018-ի հեղափոխությունից ընդհանրապես չեն արդարացել կամ քիչ են արդարացել

Գլխավոր լուսանկարը՝ «Հետք»-ի, «Թավշյա հեղափոխություն»

2018 թ․-ի Թավշյա հեղափոխությունից Հայաաստանի քաղաքացիների մեծամասնությունը դրական սպասելիքներ է ունեցել։ Այս մասին են վկայում Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի իրականացրած «Կովկասյան բարոմետր 2021-2022»  սոցհարցման տվյալները։ 

Սոցհարցմանը մասնակցած քաղաքացիների 82%-ը պատասխանել է, որ դրական սպասելիքներ է ունեցել հեղափոխությունից, 11%-ը պատասխանել է, որ ոչ մի սպասում չի ունեցել, 7%-ն էլ պատասխանել է, որ բացասական սպասումներ է ունեցել։ 

Հարցին, թե որքանով են արդարացել քաղաքացիների սպասելիքները, 2021 թ․-ին հարցվածների 76%-ը պատասխանել է, որ ընդհանրապես չեն արդարացել կամ քիչ են արդարացել, իսկ 44%-ի համար լիովին կամ մասամբ արդարացել են։ Մինչդեռ 2019 թ․-ին հարցվածների 76%-ը ասել է, որ իրենց սպասելիքները հեղափոխությունից լիովին կամ մասամբ արդարացվել են: 

Հարցին, թե որքանով է Հայաստանը ժողովրդավարական, հարցվածների 46%-ը պատասխանել է, որ ժողովրդվարական է, բայց մեծ խնդիրներով, 22%-ը պատասխանել է, որ բնավ ժողովրդավարական չէ, 22%-ը պատասխանել է, որ ժողովրդավարական է, բայց աննշան խնդիրներով, իսկ 10%-ը պատասխանել է, որ լիովին ժողովրդավարական է։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել