ՀՀ-ի առջև ծառացած ամենակարևոր խնդիրը խաղաղության պակասն է․ սոցհարցման տվյալներ
15:19 - 07 հունիսի, 2022

ՀՀ-ի առջև ծառացած ամենակարևոր խնդիրը խաղաղության պակասն է․ սոցհարցման տվյալներ

Հայաստանի առջև ծառացած ամենակարևոր խնդիրը խաղաղության պակասն է։ Այս կարծիքը ունեն Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի իրականացրած «Կովկասյան բարոմետր 2021-2022» սոցհարցմանը մասնակցած քաղաքացիների մեծամասնությունը։ 

Հարցվածների 41%-ը ամենակարևոր  խնդիրը համարել է խաղաղության պակասը, 18%-ը՝ պետական սահմանների դեմարկացիան ու դելիմիտացիան, 8%-ը՝ չլուծված տարածքային խնդիրները, 4%-ը՝ բանակի հզորացումը, 4%-ը՝ աղքատությունը։

Մինչդեռ 2012 և 2019 թվականներին, նույն հարցին ի պատասխան, հարցվածները որպես հիմնական խնդիր նշել են գործազրկությունն ու աղքատությունը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել