Կապիկի ծաղիկ․ նոր դեպքեր ԱՄԷ-ում

 |factor.am|
22:00 - 26 մայիսի, 2022

Կապիկի ծաղիկ․ նոր դեպքեր ԱՄԷ-ում |factor.am|

factor.am: Արաբական Միացյալ Էմիրությունները դարձել է Պարսից ծոցի առաջին երկիրը, որը հայտնել է կապիկի ծաղիկի դեպքի մասին։ Մինչդեռ հիվանդությունն ավելի լայն տարածում է գտնում Եվրոպայում։ Չորեքշաբթի կապիկի ծաղիկ է հայտնաբերվել Չեխիայում և Սլովենիայում, Մեծ Բրիտանիայում արդեն 78 դեպք կա, Պորտուգալիայում՝ շուրջ 50, հայտնում է Euronews-ը։

Ֆրանսիայի առողջապահության նախարար Բրիժիտ Բուրգինյոնն այցելել է Լուի Պաստերի ինստիտուտ, որտեղ իրավիճակը քննարկել է Արտակարգ իրավիճակների կենսաբանական հետազոտությունների դեպարտամենտի գիտնականների հետ։

«Պետք է հասկանալ, որ այս հիվանդությունը շատ դեպքերում անցնում է թեթև ձևով, վարակվածներn ինքնամեկուսացվում են տանը: Ես խոսում եմ ոչ միայն որպես առողջապահության, այլև կանխարգելման նախարար. խորհուրդ է տրվում մեկուսանալ, որպեսզի չտարածվի հիվանդությունը, որն անհետանում է երկու-երեք շաբաթից»,- ասել է Բուրգինյոնը:




Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել