Թուրքիայի և ԱՄԷ նախագահները հեռախոսազրույց են ունեցել |armenpress.am|
13:10 - 12 մարտի, 2024

Թուրքիայի և ԱՄԷ նախագահները հեռախոսազրույց են ունեցել |armenpress.am|

armenpress.am: Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Մուհամեդ բին Զայեդ Ալ-Նահյանը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են անցկացրել:

Այս մասին հայտնում է թուրքական hurriyet.com.tr-ն:

Թուրքիայի նախագահականի տարածած հաղորդագրության համաձայն՝ Էրդողանը Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Ալ Նահյանին հրավիրել է Թուրքիա՝ երկու երկրների միջև ստեղծված Բարձր մակարդակի ռազմավարական խորհրդի առաջին հանդիպմանը մասնակցելու:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել