Ոստիկանությունը ստանալու է հավելավճար՝ պայմանավորված այս օրերին գերլարված ծառայություն  իրականացնելով․ Ֆիդանյան
12:20 - 18 մայիսի, 2022

Ոստիկանությունը ստանալու է հավելավճար՝ պայմանավորված այս օրերին գերլարված ծառայություն իրականացնելով․ Ֆիդանյան

Փոխոստիկանապաետ Արա Ֆիդանյանը այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ «Դիմադրություն»  շարժման անհանազանդության ակցիաների ընթացքում ոստիկանության գործողություններին․

«Որևէ ոստիկան անտեղի չի հարվածի և որևէ ոստիկան անտեղի տեղը ծայրահեղ միջոցի չի դիմի։ Բերման ենթարկելը իրենից ենթադրում է որոշակի ուժի կիրառում, և մեր համաքաղաքացիները ամեն կերպ փորձում են և դիմադրում են ոստիկանությանը, և հնարավոր են դեպքեր, արձանագրել ենք որոշ դեպքեր, պետք է փաստեմ, որ դրանք հատուկենտ են, աղաղակվում և բարձրաձայնվում է, որ ոստիկանությունը անհամաչափ ուժ է կիրառում, դա այդպես չէ, բացառիկ դեպքեր են» ։

Նա նաև նշեց, որ ոստիկանությունում ծառայողական քննություններ են իրականացվում․  «Եթե չեմ սխալվում, այս պահի դրությամբ ոստիկանությունում 31 ծառայողական քննություն է իրականացվում, ոչ միայն անհամաչափ ուժ կիրառելու հետ կապված, այլ առհասարակ ոստիկանության տարբեր ծառայողների կողմից որոշ գործողությունների առնչությամբ։ 20 դեպքերով նախապատարստավում են նյութեր, և 2 քրեական գործ  արդեն իսկ հարուցված է ոստիկանության գործողությունների առնչությամբ, ասաց նա՝ նշելով, որ այս ողջ ժամանակահատվածում ոստիկանությունը գործել է լիարժեք բարձր պրոֆեսիոնալիզմով և ցուցաբերել է բացարձակ գրագետ ծառայություն»։ 

Ֆիդանյանը տարրական մանիպուլյացիա համարեց լուրերը, ըստ որոնց մեծ թվով ոստիկաններ այս օրերին լքում են համակարգը․  «Հրապարակվեցին անուններ, որոնք վաղուց լքել էին ոստիկանության շարքերը։ Ոստիկանությունից դուրս եկող անձիք կան, ոչ ոք չի թաքցնում, դա մշտական պրոցես է։ Տարվա մեջ մենք ունենալու ենք ավելի շատ ոստիկանությունից դուրս եկած անձիք, քան նախորդ տարի։ Բայց կան դրա պատճառները։ Ձևավորվել է Հակակոռուպցիոն կոմիտե, և ոստիկանության որոշ աշխատակիցներ տեղափոխվում են այդ ծառայություն։ Նոր քրեադատավարական օրենսգիրք է ուժի մեջ մտնելու և հետաքննությունը որպես այդպիսին վերանալու է,  ոստիկանության որոշ աշխատակիցներ իրենց ծառայությունը շարունակելու են Քննչական կոմիտեում»։ 

Փոխոստիկանապետը անդրադարձավ նաև լուրերին, ըստ որոնց ոստիկանները պարգևավճարներ են ստանալու ցուցարաների նկատմամբ բիրտ ուժ կիրառելու համար, Ֆիդանյանը նշեց․ «Դրանք տարրական ստեր են։ Ոստիկանությունը ստանալու է հավելավճար և դա պայմանավորված է բացառապես այն հանգամանքով, որ այս օրերին, մոտավորապես 20 օր ոստիկանությունը գերլարված ծառայություն է իրականացնում։ Համաձայն իրավակարգավորումների՝  հավելյալ վարձատրություն, գիշերային ժամերի, աշխատանքից դուրս ժամերի համար ոստիկանության աշխատողները չեն ստանում։ Այս դեպքում ոստիկանությունը պետք է կարողանա ֆինանսապես ապահովել իր աշխատողներին»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել