Էյֆելյան աշտարակը «ներկվել» է Ուկրաինայի դրոշի գույներով |tert.am|
11:05 - 10 մայիսի, 2022

Էյֆելյան աշտարակը «ներկվել» է Ուկրաինայի դրոշի գույներով |tert.am|

tert.am: Ֆրանսիայի մայրաքաղաքի Էյֆելյան աշտարակը «ներկվել» է Ուկրաինայի դրոշի գույներով։ Փարիզի խորհրդանիշը լուսավորվել է կապույտ և դեղին գույներով՝ որպես Ռուսաստանի Դաշնության դեմ պատերազմում ուկրաինացի ժողովրդին աջակցության նշան։

Այս մասին հայտնում է ԵՄ Խորհրդում Ֆրանսիայի նախագահության թվիթերյան էջը։

«Եվրամիության Խորհրդում Ֆրանսիայի նախագահության կապակցությամբ Եվրոպայի օրվա առթիվ և ի նշան Ուկրաինայի և ուկրաինացի ժողովրդի հետ համերաշխության՝ Էյֆելյան աշտարակն այսօր երեկոյան լուսավորվել է Ուկրաինայի պետական դրոշի գույներով», ասված է ներկայացուցչության հայտարարության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել