ԵՄ 15 երկրում անհայտ ծագման հեպատիտի շուրջ 95 դեպք է հայտնաբերվել

 |armenpress.am|
14:17 - 07 մայիսի, 2022

ԵՄ 15 երկրում անհայտ ծագման հեպատիտի շուրջ 95 դեպք է հայտնաբերվել |armenpress.am|

armenpress.am: Եվրամիության անդամ 15 երկրի տարածքում հայտնաբերվել է անհայտ ծագման հեպատիտի շուրջ 95 դեպք: Այս մասին հայտնել է Հիվանդությունների կանխարգելման ու վերահսկման եվրոպական կենտրոնը:

Դեպքերը գրանցվել են մինչև 16 տարեկան երեխաների շրջանում: Արձանագրված դեպքերի զգալի մասը Իտալիայում և Իսպանիայում է՝ համապատասխանաբար 35 և 22:

Դեպքեր են գրանցվել նաև Նիդերլանդներում, Դանիայում, Իռլանդիայում, Պորտուգալիայում, Ռումինիայում, Բելգիայում, Ավստրիայում, Կիպրոսում, Ֆրանսիայում, Նորվեգիայում, Գերմանիայում, Լեհաստանում և Սլովենիայում:

Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնել էր երկու տասնյակ երկրում անհայտ ծագման սուր հեպատիտի ավելի քան 230 դեպքի մասին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել