ԵՄ հատուկ ներկայացուցիչը ողջունում է Տավուշի մասին Երևանի և Բաքվի պայմանավորվածությունները |arm.sputniknews.ru|
22:05 - 19 ապրիլի, 2024

ԵՄ հատուկ ներկայացուցիչը ողջունում է Տավուշի մասին Երևանի և Բաքվի պայմանավորվածությունները |arm.sputniknews.ru|

arm.sputniknews.ru: Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովների Տավուշի հանդիպումները հուսադրել են Եվրամիությանը։ Այս մասին X -ում գրել է Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:

Պաշտոնը լքող դիվանագետը (նրան նշանակել են Ուզբեկստանում ԵՄ դեսպան-խմբ.) գրում է, որ Բրյուսելում լիովին աջակցում են Երևանի և Բաքվի բանակցությունների գործընթացին՝ համապարփակ և տևական կարգավորման նպատակով։
 
Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն սահմանազատման պետական հանձնաժողովների այսօր կայացած 8-րդ հանդիպման արդյունքներով հայտնել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սկսել սահմանազատումը Տավուշի մարզից և մինչև հուլիսի 1-ը ավարտել սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին դրույթի նախագծի համաձայնեցումը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել