Պուտինը պատասխան պատժամիջոցների մասին հրամանագիր է ստորագրել
14:52 - 03 մայիսի, 2022

Պուտինը պատասխան պատժամիջոցների մասին հրամանագիր է ստորագրել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որի համաձայն՝ պատասխան պատժամիջոցներ կսահմանվեն «ոչ բարեկամական գործողություններ» կատարած երկրների և իրավաբանական անձանց դեմ։ Կառավարությունը պետք է 10-օրյա ժամկետում որոշի այն անձանց ցանկը, որոնց վրա կտարածվեն այս պատժամիջոցները, գրում է «Կոմերսանտը»։

Հրամանագրի շրջանակում արգելվել է․

  • պատժամիջոցների տակ հայտնված օտարերկրյա ֆիզիկական և իրավաբանական անձնանց հետ գործարքներ իրականացնելն ու նրանց նկատմամբ ունեցած պարտավորությունները կատարելը (այդ թվում՝ արդեն կնքված արտաքին առևտրային պայմանագրերով);
  • Ռուսաստանից հումք և ապրանքներ արտահանել՝ հօգուտ սև ցուցակում հայտնված անձանց։

Փետրվարի վերջից արևմտյան երկրները պատժամիջոցներ են կիրառում Ռուսաստանի դեմ՝ Ուկրաինա ներխուժման պատճառով։ Ռուսաստանն այդ ֆոնին մարտին ընդլայնել է «ոչ բարեկամ» երկրների ցանկը։ Դրանում այժմ 48 սուբյեկտ կա։

 

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել