Ֆրանսիան ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև տեղի ունեցած ուղիղ հեռախոսային զրույցը

 |armenpress.am|
17:46 - 27 ապրիլի, 2022

Ֆրանսիան ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև տեղի ունեցած ուղիղ հեռախոսային զրույցը |armenpress.am|

armenpress.am: Ֆրանսիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև վերջերս տեղի ունեցած ուղիղ հեռախոսային զրույցը և նրանց որոշումը` հրավիրել սահմանային հարցերի երկկողմ հանձնաժողով եւ բանակցություններ սկսել երկու երկրների միջեւ խաղաղ պայմանագրի շուրջ: Այս մասին հաղորդագրություն է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Ֆրանսիան շարունակելու է լիակատար աջակցություն ցուցաբերել այդ գործընթացին:

«ԵՄ «Արևելյան գործընկերության» հարցերով Ֆրանսիայի դեսպան Բրիս Ռոքֆեյը հաջորդ շաբաթ կմեկնի Բաքու` ապրիլի 11-14-ը Երեւան կատարած իր այցից հետո այդ բանակցությունների մոնիթորինգը շարունակելու նպատակով»,- նշված է հաղորդագրության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել