Ինձ որևէ ուժ չի կարող դրդել դուրս գալ պայքարի, հատկապես քաղաքական պայքարի․ Արթուր Վանեցյան |factor.am|
19:35 - 26 ապրիլի, 2022

Ինձ որևէ ուժ չի կարող դրդել դուրս գալ պայքարի, հատկապես քաղաքական պայքարի․ Արթուր Վանեցյան |factor.am|

factor.am: Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատներն այսօր բողոքի ակցիա էին իրականացնում Երևանի Ազնավուրի անվան հրապարակում:  Ապա նրանք երթով շարժվեցին դեպի ՀՀ գլխավոր դատախազություն:

Դատախազության շենքի մոտ ԱԺ պատգամավոր, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը պատասխանեց Factor.am-ի հարցերին:

Անդրադառնալով դիտարկմանը, որ քաղաքացիների մի մասը և տարբեր գործիչներ կարծում են, որ այլ ուժեր են դրդել, որ դուրս գա պայքարի, Վանեցյանն արձագանքեց. «Ինձ որևէ ուժ չի կաող դրդել դուրս գալ պայքարի, հատկապես քաղաքական պայքարի, որովհետև ես շատ լավ հասկանում եմ և գիտակցում եմ, որ եթե Հայաստանի քաղաքական շրջանակների վրա լինի հատկապես օտարերկրյա (կարևոր չէ՝ որ երկրի) ազդեցություն, դա կարող է կործանարար լինել մեր երկրի համար: Մենք պետք է առաջնորդվենք բացառապես հայկական շահերի առաջ մղմամբ»։

Հարցին՝ Ռուսաստա՞նն էլ չի կարող ազդել, Վանեցյանը պատասխանեց. «Ռուսաստանն ո՞վ է, որ մեզ վրա ազդի. Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է, բայց ի՞նչ գործ ունի մեր ներքին քաղաքական հարցերի հետ»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել