Մոսկվայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանն ասել է, որ Երևանի և Մոսկվայի հարաբերությունները գտնվում են շատ բարձր մակարդակի վրա։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Ռուսաստանը առանցքային դեր է խաղում Հարավային Կովկասում անվտանգության ապահովման գործում։ Ինչպես նաև նշել է, որ ռուսական խաղաղապահ զորախումբն ապահովում է Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը։
Ընդգծվել է ՌԴ նախագահի անձնական դերը Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցնելու գործում։
comment.count (0)