Իշխանությունները պատրաստ են հանձնել Արցախն ամբողջությամբ թշնամուն.Վանեցյանը բոլորին կոչ արեց գալ Ազատության հրապարակ
 |news.am|
15:10 - 17 ապրիլի, 2022

Իշխանությունները պատրաստ են հանձնել Արցախն ամբողջությամբ թշնամուն.Վանեցյանը բոլորին կոչ արեց գալ Ազատության հրապարակ |news.am|

news.am: Վերջին օրերին այս իշխանությունների կողմից արվող հայտարարությունները խոսում են այն մասին, որ նրանք արդեն համակերպվել են Արցախի կորստի հետ: Այս մասին Ազատության պողոտայում ֆեյսբուքյան լայվով հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը:

«Ես գտնվում եմ Ազատության հրապարակում, կարծում եմ, որ եկել  է այն կրիտիկական պահը որ այլեւս հոդվածներ գրելով, ելույթներ ունենալով, ֆեյսբուքում  ինչ որ ստատուսներ գրելով  որեւէ բանի չենք կարող հասնել: Վերջին օրերին այս իշխանությունների կողմից արվող հայտարարությունները խոսում են այն մասին, որ նրանք արդեն համակերպվել են Արցախի կորստի հետ, պատրաստ են հանձնել Արցախն ամբողջությամբ թշնամուն, մենք խնդիր ունենք Հայաստանի անվտանգության  հետ: Հասել ենք այն բանին, որ  նահատակված զինվորների մասին ասում են, որ անիմաստ է եղել»,-ասաց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել