Ֆրանսիան մտահոգ է ԼՂ-ում ադրբեջանական զորքերի տեղաշարժով
 |1lurer.am|
10:22 - 26 մարտի, 2022

Ֆրանսիան մտահոգ է ԼՂ-ում ադրբեջանական զորքերի տեղաշարժով |1lurer.am|

1lurer.am: Ֆրանսիան մտահոգ է ԼՂ-ում զորքերի տեղաշարժման մասին լուրերով և կոչ է անում ուժերին վերադառնալու 2020 թ. նոյեմբերի 9-ի հրադադարի մասին հայտարարության շրջանակներում համաձայնեցված դիրքեր: Այս մասին հայտնում է Ֆրանսիայի ԱԳՆ-ն: Այս մասին հայտնում է Ֆրանսիայի ԱԳՆ-ն:

«Ֆրանսիան ափսոսանք է հայտնում ԼՂ-ում միջադեպերի, մասնավորապես` զինված միջադեպերի և Փառուխի ու Խրամորթի շրջաններում տեղաշարժի առնչությամբ: Ֆրանսիան կոչ է անում ուժերին, որ, ինչպես պնդում են, առաջ են շարժվել, վերադառնալ նախկին դիրքեր` համաձայն 2020 թ. նոյեմբերի 9-ի հրադադարի մասին հայտարարության»,- հայտնում են Ֆրանսիայի արտաքին գերատեսչությունից:

ԱԳՆ-ն նաև մտահոգություն է հայտնել ԼՂ բնակիչներին գազամատակարարման խափանումների առթիվ և կոչ է արել «վերականգնել մշտական գազամատակարարումը»: Նշվում է, որ այս հարցը բարձրացվել է Ֆրանսիայի ԱԳ նախարարի` Հայաստանի ու Ադրբեջանի գործընկերների հետ զրույցների ընթացքում:

Ֆրանսիան մշտական կապի մեջ է Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ խթանելու երկխոսությունը և առաջընթացը քննարկվող տարբեր թեմաների շուրջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել