Հայաստանը և Ֆինլանդիան համատեղ ջանքերով նոր թափ կհաղորդեն փոխգործակցության զարգացմանը. Արարատ Միրզոյան
18:48 - 25 մարտի, 2022

Հայաստանը և Ֆինլանդիան համատեղ ջանքերով նոր թափ կհաղորդեն փոխգործակցության զարգացմանը. Արարատ Միրզոյան

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ Հայաստանի և Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարներն ուղերձներ են փոխանակել Հայաստանի Հանրապետության և Ֆինլանդիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ:

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն իր ուղերձում մասնավորապես ընդգծել է, որ նախորդ երեք տասնամյակների ընթացքում Հայաստանն ու Ֆինլանդիան ձևավորել են բազմաշերտ հարաբերություններ՝ խարսխված փոխադարձ հարգանքի, համակրանքի և ժողովրդավարության, օրենքի գերակայության ու մարդու իրավունքների համամարդկային արժեքների վրա։ Նախարար Միրզոյանն իր համոզմունքն է հայտնել առ այն, որ Հայաստանը և Ֆինլանդիան համատեղ ջանքերով նոր թափ կհաղորդեն փոխգործակցության զարգացմանը և երկկողմ օրակարգի ընդլայնմանը։

Ֆինլանդիայի ԱԳ նախարար Պեկկա Հաավիստոն, շնորհավորելով Հայաստանի իր գործընկերոջը, նշել է, որ Հայաստանը և Ֆինլանդիան բոլոր հիմքերն ունեն՝ հպարտանալու երկկողմ համագործակցության երեք տասնամյակների ընթացքում գրանցած հաջողություններով։ Ֆինլանդիայի ԱԳ նախարարը մեծապես կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունների հետագա ամրապնդումը և վերահաստատել է Ֆինլանդիայի աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական կայացման ճանապարհին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել