Մի խումբ քաղաքացիներ ակցիա իրականացրին ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց՝ պահանջելով արձագանքել Արցախի հումանիտար ճգնաժամին
13:19 - 24 մարտի, 2022

Մի խումբ քաղաքացիներ ակցիա իրականացրին ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց՝ պահանջելով արձագանքել Արցախի հումանիտար ճգնաժամին

Այսօր Հայաստանում ՄԱԿ գրասենյակի դիմաց մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա իրականացրին՝ պահանջելով ուշադրություն դարձնել Արցախում տիրող հումանիտար իրավիճակին։

Նրանք նշեցին, որ ակցիան քաղաքական չէ, կարող են միանալ և միացել են և՛ իշխանությանը, և՛ ընդդիմությանը սատարող քաղաքացիները։

Բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը ասաց, որ իրենց այս գործողությամբ իրենք միանում են Ստեփանակերտում այսօր բողոքի ակցիա անող իրենց հայրենակիցներին և ուզում են նրանց հայտնել, որ նրանք մենակ չեն։

Ակցիայի կազմակերպիչներից Մարիամ Հայրիյանը հայտնեց, որ իրենց հիմնական նպատակն է միջազգային հանրությանը հասցնել իրենց ուղերձը։

«Ներկայումս տեսնում ենք՝ ինչ ահաբեկչություն է իրականացնում Ադրբեջանը Արցախում։ Սա հումանիտար աղետ է։ Ցանկանում ենք մեր կոչը հղել միջազգային ողջ հանրությանը, որ ուշադրությունը սևեռեն։ Դատապարտում ենք ՄԱԿ գործողությունները, որ Ադրբեջանի օկուպացրած Շուշիում անդամակցության 30-ամյակ են նշում՝ չնայելով, թե ինչ է կատարվում Ստեփանակերտում»,- ասաց Հայրիյանը։

Ակցիայի մասնակիցները նաև գրություն են փոխանցել ՄԱԿ գրասենյակ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել