Պեսկովը դրական է համարել ՌԴ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև աշխատանքի շարունակության փաստը
15:24 - 15 մարտի, 2022

Պեսկովը դրական է համարել ՌԴ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև աշխատանքի շարունակության փաստը

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը դրական է համարում հենց այն փաստը, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները շարունակվում են։ Այս մասին նա հայտարարել է այսօր մամուլի ասուլիսի ընթացքում, գրում է «ՏԱՍՍ»-ը։

Նրա խոսքով՝ բանակցային գործընթացը հեշտ չէ․ «Երկու պատվիրակությունների միջև աշխատանքն ընթանում է, դուք գիտեք, որ դա իրականացվում է տեսակոնֆերանսի միջոցով, աշխատանքը բարդ է»,- ասել է Կրեմլի խոսնակը։ «Հավանաբար, այս դեպքում հենց այն փաստը, որ այս աշխատանքը շարունակվում է, դրական է»։

Անդրադառանալով երեկ «Տոչկա-ՈՒ»-ի հրթիռով Դոնեցկին հարվածելուն՝ Պեսկովը նշել է, որ «Կրեմլը հիասթափված է խաղաղ բնակիչների մահվան կապակցությամբ ԱՄՆ և եվրոպական երկրների ղեկավարների և քաղաքական գործիչների արձագանքի բացակայությունից»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել