Ադրբեջանի զինուժը ականանետ է կիրառել Խնապատի ուղղությամբ. գյուղը լքելու կոչեր են հնչեցվում նաև Թաղավարդում
10:52 - 11 մարտի, 2022

Ադրբեջանի զինուժը ականանետ է կիրառել Խնապատի ուղղությամբ. գյուղը լքելու կոչեր են հնչեցվում նաև Թաղավարդում

Ադրբեջանի զինուժը ականանետ է կիրառել Խնապատ գյուղի ուղղությամբ, իսկ Թաղավարդում բարձրախոսով գյուղը լքելու կոչեր են հնչեցրել:

Այս մասին հայտնում են Արցախի ներքին գործերի ոստիկանությունից՝ նշելով, որ այսօր՝ մարտի 11-ին, ժամը 10:20-ի սահմաններում ադրբեջանական կողմը, նախնական տվյալներով ականանետի 120 մմ-ոց 2 արկ է արձակել Ասկերանի շրջանի Խնապատ գյուղի դպրոցամերձ տարածքի ուղղությամբ:

Տուժածներ չկան:

Իսկ Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղի հարակից ադրբեջանական դիրքերից այս պահին բարձրախոսներով գյուղը լքելու սպառնալիքներ են հնչում:

Ոստիկանության շրջանային բաժիններում նախապատրաստվում են նյութեր: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել