Ուկրաինայի Գերագույն ռադան դիմել ՄԱԿ-ին և այլ միջազգային կազմակերպությունների`  երկիր խաղաղապահներ մտցնելու խնդրանքով
20:18 - 03 մարտի, 2022

Ուկրաինայի Գերագույն ռադան դիմել ՄԱԿ-ին և այլ միջազգային կազմակերպությունների` երկիր խաղաղապահներ մտցնելու խնդրանքով

Ուկրաինայի Գերագույն ռադան դիմում է ներկայացրել ՄԱԿ-ին և այլ միջազգային կազմակերպությունների` երկիր խաղաղապահներ մտցնելու խնդրանքով: Այս մասին ասվում է Գերագույն ռադայի կողմից հրապարակված հաղորդագրության մեջ։ 

«Ուկրաինայի Գերագույն Ռադան, ողջունելով Միավորված ազգերի կազմակերպության անդամ պետությունների ավելի քան երկու երրորդի կողմից ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի «Ագրեսիա Ուկրաինայի դեմ» բանաձեւի հաստատումը` դիմում է ՄԱԿ-ին, ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեին, Եվրոպական խորհրդարանին, միջազգային կազմակերպություններին և նրանց խորհրդարանական վեհաժողովներին, օտարերկրյա պետությունների խորհրդարաններին և կառավարություններին՝ պահանջելով ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները, այդ թվում՝ 
1950 թվականի նոյեմբերի 3-ի «Միավորում հանուն խաղաղության» ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 377 բանաձեւի հիման վրա խաղաղապահ ուժերի մուտքն Ուկրաինայի տարածք։

Գերագույն Ռադան դիմում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին՝ պատերազմը դադարեցնելու հարցում միջնորդության կոչով»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել