Պարետային ժամին դրսում գտնվող քաղաքացիները կհամարվեն դիվերսանտներ. Կիևի քաղաքապետ

 |armenpress.am|
16:48 - 26 փետրվարի, 2022

Պարետային ժամին դրսում գտնվող քաղաքացիները կհամարվեն դիվերսանտներ. Կիևի քաղաքապետ |armenpress.am|

armenpress.am: Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն մայրաքաղաքի առավել արդյունավետ պաշտպանության և բնակիչների անվտանգության համար  փետրվարի 26-ից պարետային ժամը սահմանել է ժամը 17:00-08:00-ն:

«Պարետային ժամի նման ժամանակացույցը սահմանվում է մինչև փետրվարի 28-ի առավոտը: Բոլոր քաղաքացիական անձինք, ովքեր պարետային ժամի ընթացքում փողոցում կգտնվեն, կհամարվեն թշնամու դիվերսիոն-հետախուզական խմբերի անդամներ։ Խնդրում եմ ըմբռնումով մոտենալ իրավիճակին և դուրս չգալ փողոց»,- «Տելեգրամ»-ի իր ալիքում գրել է Կլիչկոն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել