Լա-Մանշում ռուսական բեռնատար նավ է կալանվել
15:48 - 26 փետրվարի, 2022

Լա-Մանշում ռուսական բեռնատար նավ է կալանվել

Ֆրանսիայում Ռուսաստանի դեսպանատունը հաստատել է ռուսական Baltic Leader բեռնատար նավի կալանումը Լա Մանշում և սպասում է պարզաբանման այս միջադեպի առնչությամբ ֆրանսիական կողմից։ Այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել են ՌԴ դիվանագիտական ​​ներկայացուցչության մամուլի ծառայությունում։ 

Նավը, որը հայտնվել է ԱՄՆ պատժամիջոցների տակ, ուղարկվել է Բուլոն-սյուր-Մեր կոմունայի նավահանգիստ, հաղորդում է AFP լրատվական գործակալությունը։

«Դեսպանատունը շտապ ահազանգ է ստացել ռուսական բեռնատար նավի նավապետից․ նա հայտնել է Լա Մանշում ֆրանսիական իշխանությունների կողմից նավի կալանման մասին: Դեսպանատան հյուպատոսական վարչությունն անմիջապես կապ է հաստատել Ֆրանսիայի իշխանությունների հետ՝ պարզաբանումներ ստանալու համար։ Արդյունքների մասին կտեղեկացվի ավելի ուշ»,- ասել է Փարիզում ՌԴ դեսպանատան մամուլի ծառայության ղեկավար Ալեքսանդր Մակոգոնովը:

AFP գործակալությունը, հղում անելով Լա Մանշի և Հյուսիսային ծովի ծովային պրեֆեկտուրային, հայտնել է, որ նավը տեղափոխում էր նոր մեքենաներ։ Պրեֆեկտուրան պարզաբանել է, որ այս քայլը կարող է պայմանավորված լինել այն հանգամանքով, որ նավը «կարող է կապված լինել ռուսական շահերի հետ, որոնք ենթակա են պատժամիջոցների»։ Պրեֆեկտուրայում նաև ասացին, որ նման միջոց հազվադեպ է կիրառվում։
 
Նավը պատկանում է Պրոմսվյազբանկի դուստր ձեռնարկությանը, որը ենթարկվել է ԱՄՆ պատժամիջոցներին, և ապրիլի 12-ից նրա նկատմամբ պետք է սահմանափակումներ մտցվեն նաև ԵՄ-ից։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել