Այս պատերազմը երկար կտևի․ Մակրոն |armenpress.am|
12:38 - 26 փետրվարի, 2022

Այս պատերազմը երկար կտևի․ Մակրոն |armenpress.am|

armenpress.am: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ռուս-ուկրաինական պատերազմը երկար կտևի և  կոչ է արել նախապատրաստվել Եվրոպայի համար երկարաժամկետ հետևանքներին: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, Մակրոնը այս հայտարարությունը արել է Փարիզի արևմուտքում գտնվող «Պորտ-դե-Վերսալ» կենտրոնում բացված գյուղատնտեսական ցուցահանդես այցելելու ժամանակ:

«Այս պատերազմը երկար կտևի և դրա հետ կապված բոլոր ճգնաժամերը նույնպես շարունակվելու են: Դրա համար մենք պետք է պատրաստվենք», - ասել է Մակրոնը` գյուղատնտեսության ոլորտի ներկայացուցիչներին խոստանալով պետության աջակցությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել