Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ-ի ՌԴ գործողություններն Ուկրաինայում դատապարտող բանաձեւը
10:33 - 26 փետրվարի, 2022

Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ-ի ՌԴ գործողություններն Ուկրաինայում դատապարտող բանաձեւը

Ռուսաստանը գործադրել է իր վետոյի իրավունքը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում և արգելափակել է մի խումբ արևմտյան երկրների կողմից ներկայացված բանաձևը, որը դատապարտում էր Ռուսաստանի ռազմական գործողությունն Ուկրաինայում, հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։

Բանաձեւի նախագծին կողմ էին քվեարկել մարմնի 11 անդամներ, Չինաստանը, Հնդկաստանը եւ ԱՄԷ-ն ձեռնպահ էին մնացել քվեարկությունից։

Ավելի քան 60 պետությունների կողմից համահեղինակված փաստաթուղթը դատապարտում էր Ռուսաստանի գործողությունները որպես ՄԱԿ-ի կանոնադրության խախտում, նախագծի հեղինակները պահանջում էին Ռուսաստանի Դաշնությունից անհապաղ դադարեցնել ուժի կիրառումը Ուկրաինայի դեմ և դուրս բերել իր բոլոր զորքերը երկրի միջազգայնորեն ճանաչված սահմաններից։ Բացի այդ, հեղինակները դատապարտել են Ռուսաստանի կողմից Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների ճանաչումը և պահանջել, որ նա հրաժարվի այս որոշումից։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել